
"COMP-WEB" սերվիսը առաջարկում է իր ծառայությունները` համակարգիչների վերանորոգում սնուցման բլոկից մինչև մոնիտոր: Մենք կատարում ենք համակարգիչների տեխնիկական և ծրագրային պրոֆեսիոնալ սպասարկում: Եթե կան խնդիրներ համակարգչի աշխատանքի հետ, ապա պարզապես զանգահարեք մեզ: Մեր մասնագետը անմիջապես կայցելի Ձեր տուն կամ գրասենյակ, կվերացնի ցանկացած թերություն:
Համակարգիչների վերանորոգումից բացի կարող ենք Ձեր համակարգչի մեջ տեղադրել լրացուցիչ սարքավորումներ, կամ համակարգչի համեմատաբար թույլ սարքավորումները փոխարինել ավելի ժամանակակից ու ավելի հզոր դետալներով` էլ ավելի մեծացնելով Ձեր համակարգչի հզորությունն ընդհանրապես: Համակարգիչների վերանորոգման բնագավառում մենք ունենք բազմաթիվ տարիների փորձ և երաշխավորում ենք մեր մատուցած ծառայության բարձր մակարդակն ու կատարած աշխատանքի որակը, պրոֆեսիոնալ մոտեցումը:
Համակարգիչների վերանորոգման ծառայությունների մեջ մտնում են:
- Համակարգիչների անսարքության ախտորոշում (դիագնոստիկա)
- Համակարգիչների վերանորոգում` սնուցման բլոկից մինչև մոնիտոր
- Համակարգիչների ծրագրային սպասարկում` ֆորմատ, ինստալացիա
- Դրայվերների տեղադրում
- Մեդիա կոդեկների տեղադրում, որպեսզի Ձեր համակարգիչը կարդա ցանկացած տիպի մեդիա ֆայլ
- Համակարգչի մաքրում վիրուսներից
- Անտիվիրուսների տեղադրում
- Ցանցային կարգավորումներ
Վստահեք Ձեր համակարգչի վերանորոգումն ու սպասարկումը մեզ, և այն կծառայի Ձեզ ավելի երկար, միշտ կլինի սարքին վիճակում, կաշխատի անխափան: