Համակարգչային և Web ծառայություններ
095-09-96-74
099-70-19-97

Mac OS օպերացիոն համակարգի տեղադրում սովորական համակաչգչի վրա

Գաղտնիք չէ, որ Apple Mac OS համակարգը ի տարբերություն Windows համակարգի աշխատում է անհամեմատ ավելի արագ և ստաբիլ։ Այն ունի բազմաթիվ առավելություններ, որոնցից թերևս ամենակարևորը վիրուսներից ապահով լինելն է։ Mac OS -ից օգտվելիս կարիք չկա օգտագործել անտիվիրուսներ, որոնք բացի նրանից, որ 100% -ով չեն պաշտպանում համակարգիչը վիրուսներից, դեռ մի բան էլ դանդաղեցնում են նրա աշխատանքը։ 

Mac OS -ը ամենատարածված համակարգերից մեկն է աշխարհում։ Բոլոր ամենատարածված և պահանջված ծրագրերի թողարկող ընկերությունները իրենց ծրագրերը համապատասխանեցրել են նաև Mac OS համակարգին, այնպես որ գրեթե բոլոր այն ծրագրերը, որոնք աշխատում են Windows համակարգի հետ, ունեն նաև Mac OS -ի տարբերակները։ Անձամբ ինձ դուր չէր գալիս միայն այն, որ Mac OS -ը հայերեն տեքստը ցույց էր տալիս անհաջող տառատեսակով և KDWin-ի խնդիրը։ 

Ես գրել եմ ծրագիր, որը 100% -ով փոխարինում է KDWin-ին, դեռ մի բան էլ առավել է։ Իսկ տառատեսակի փոխելն իրենից բարդություն չի ներկայացնում։ 

Մի խոսքով, կարծում եմ հաստատ արժե անցնել Mac OS -ի, և մեկընդմիշտ մոռանալ համակարգչի հետ կապված բոլոր խնդիրների մասին։ Քանի որ MacBook կամ iMac գնելը բավականին մեծ ֆինանսական միջոցներ է պահանջում, կարելի է Mac OS -ը տեղադրել սովորական համակարգչի վրա։

Իհարկե Mac OS-ը համակարգչից պահանջում է որոշակի պարտադիր պարամետրեր, առանց որոնց Mac OS տեղադրելն անհնար է, բայց իմ փորձից ելնելով՝ այսօր օգտագործվող համակարգիչների ճնշող մեծամասնությունը համապատասխանում են այդ պարամետրերին։

Ցանկության դեպքում կարելի տեղադրել Mac OS և Windows համակարգերը համատեղ, և համակարգիչը միացնելիս դուք ինքներդ կընտրեք, թե որ համակարգը բեռնվի։

Եթե առաջարկս Ձեզ հետաքրքրեց, կարող եք զանգահարել վերը նշված հեռախոսահամարներով։ 

Տարածել